Ատոմ Էգոյանի ուղերձը հայ ժողովրդին

Կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը ուղերջ է հղել հայ ժողովրդին

Իմ քույրեր և եղբայրներ: Անկախ այսօրվա արդյունքներից, ես լի եմ ձեր ունեցած ձեռքբերումների համար հպարտությամբ: Դուք պատմություն եք կերտել, և աշխարհի հայացքը ձեզ է ուղղված: Առջևում սպասվող ճանապարհը խոչընդոտներով լի պիտի լինի, բայց ես` Սփյուռքի իմ բոլոր հայրենակիցների պես, այստեղ եմ` պատրաստ սատարել ձեզ հնարավոր բոլոր ձևերով: Հպարտացե’ք այս հավատով ունեցած ձեր ձեռքբերումներով, վստահե’ք ձեր իսկ խելամտությանը, ձեր սեփական ոգուն և մեր սիրելի Հայաստանում ավելի լավ կյանքի ձեր ցանկությանը: Դուք ինքներդ ձեզ հաստատեցիք` որպես ավելի լավ և ազնիվ ուղու արժանի ժողովուրդ: Մենք այստեղ ենք` պատրաստ այս ուղին ձեզ հետ անցնելու։

Այսօր հետևելով, թե ինչպես էիք դուք Երևանի Հանրապետության հրապարակում և ողջ երկրում ուղիղ հեռարձակմամբ լսում Խորհրդարանում հնչած հարցուպատասխանը՝ ես ժողովրդավարության հաղթարշավ տեսա: Ձեր միասնական ոգին այսօր արտահայտվեց և լսելի եղավ դժկամ իշխանությունների կողմից: Դա արդեն մեծ առաջընթաց է:
Խալիլ Ջիբրանն ասում է.  «Վախը բնակվում է ձեր սրտերում և ՈՉ վախեցողների ձեռքում»։ Նախորդ շաբաթներին ես տեսա այս վախի հաղթահարումը և մեր միասնական ոգու դրսևորման հսկայական առաջընթացը: