«Անհոգ եղեք, ոչ լքել եմ երկիրս, ոչ էլ պատրաստվում եմ». Արմեն Աշոտյան

Համացանցում նկարներ են տարածվել, որտեղ ես ինքնաթիռում քնած եմ։ Այս կապակցությամբ՝

1. Անհոգ եղեք, ոչ լքել եմ երկիրս, ոչ էլ պատրաստվում եմ։

2.Նկարը արված է Բրյուսել-Մոսկվա֊Երևան ապրիլի 23-ի չվերթի ժամանակ, ուշ գիշերը։

3.Այո, պատկերացրեք, որ ես նաև քնում եմ ))

4.Դե նկարողի ու համացանց գցողի բարոյական նկարագրի մասին կարելի է հստակ ու դաժան պատկերացում կազմել։

Ոչ տղամարդկայինով, ոչ էլ քաղաքականով չհիմնավորված արարք։ Արմեն ԱՇՈՏՅԱՆ ՀՀԿ փոխնախագահ