Դերասան Մկրտիչ Արզումանյանը հրաժարվել է Սերժ Սարգսյանից ստացած մեդալից

Դերասան Մկրտիչ Արզումանյանը հրաժարվել է Սերժ Սարգսյանից ստացած մեդալից: Նա այդ մասին գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում:

«Անընդունելի եմ համարում ուժի կիրառումը անզեն ու խաղաղ ժողովրդի նկատմամբ։ Դատապարտում եմ իշխանության բռնի գործողությունները հայրենակիցներիս հանդեպ։ Հրաժարվում եմ այս կոչումից»,- գրել է նա:

Մկչտիչ Արզումանյանը նաեւ հրապարակել է մեդալի ու պատվոգրի լուսանկարը: