Մկոն և Հովոն արդեն երկար ժամանակ է հանդիսատեսի դատին են ներկայացրել նոր ներկայացում, որը, ըստ շատերի կարծիքով, հաջողված է և հետաքրքիր։ Զարմանալին միայն մեկ փաստ է. տղերքը փորձում են ժողովրդիին խաբելով բերել իրենց ներկայացումներին։
Այժմ բացատրեմ՝ ինչի մասին է խոսքը։
Վերջերս նրանց ներկայացումն էր, որը մեծ շուքով ազդարարվում էր որպես վերջին ներկայացում։ Իհարկե շատ հաճելի է, որ խումբը բոլորին զգուշացնում է, որ վերջին անգամ են խաղալու ու, եթե ցանկություն ունեն նայելու, ապա պետք է շտապեն։ Այս ամենը տրամաբանության ու մարդկային վերաբերմունքի շրջանակում է։
Բայց, երբ այդ քայլին դիմում են երկրորդ անգամ, արդեն ո՛չ Մկոյին, ո՛չՀովոյին ու ո՛չ էլ նրանց ստեղծագործական թիմին չես կարողանում լուրջ վերաբերվել ու այնպիսի տպավորություն է, որ այդ քայլին դիմելը նրանց վերջին շանսն է, որը նրանք օգտագործում են։
Իհարկե, հայտարարության տեքստի մեջ գրվում է քաղաքավարի բառակապակցություն, այն է. «Բազմաթիվ հանդիսատեսների խնդրանքով», բայց միևնույն է հավատ չի ներշնչում նույնիսկ այդ բառակապակցությունը։
Ինչ է նշանակում՝ «Բազմաթիվ հանդիսատեսների խնդրանքով»։ Այսինքն ստացվում է, որ հանդիսատեսը գնում է նայում է ներկայացումը ու գալիս է տուն, մտնում ֆեյսբուք ու խնդրում Հովոյին ու Մկոյին նորից խաղալ ներկայացումը, թե որ ներկայացման վերջում բոլորը ծափահարում են տղերքին թվում է, թե դա խնդրանքներ են։ Անձամբ ես ոչ մի տեղ չեմ նկատել, որ որևէ մեկը հանրային խնդրի այդ ներկայացման համար։
Տղերք, այստեղ երկու տարբերակ կա, եթե ասել եք՝ «վերջին», ուրեմը վերջ, եթե վստահ չեք, որ դա վերջինն է մի խաբեք մարդկանց, իսկ եթե խաբում եք. ապա գոնե հիմա մի գրեք՝ «վերջին» քանի որ կարողա մյուս անգամ էլ «բազմաթիվ հանդիսատեսների խնդրանքներ լինեն»։
Մի արեք տենց, դուք սիրված եք ու հարգված, դուք բռենդ եք ու ձեզ տեսնելու համար բոլորը կգան առանց անիմաստ բառերի ու բառակապակցությունների։
Աղբյուրը՝ boomnews.am