Հայկական Volterman խելացի դրամապանակը հավակնում է դառնալ միջազգային բրենդ

IndieGoGo հարթակում ներկայացված հայկական ստարթափը, գերազանցելով բոլոր սպասելիքները, մի քանի ժամվա ընթացքում հավաքել է բիզնեսի զարգացման համար նախատեսված ողջ գումարը եւ շարունակում է հաղթարշավը։

VOLTERMAN խելացի դրամապանակը նորարարության եւ տեխնոլոգիական առաջընթացի անզուգական համադրություն է, որը դրամապանակի կորստի կամ գողության հետ կապված բոլոր խնդիրները թողնում է անցյալում։.

Volterman-ի ֆունկցիոնալ հնարավորություններն իսկապես տպավորիչ են՝ հեռախոսի լիցքավորիչ, ազդանշանային համակարգ, գլոբալ GPS համակարգ, միջազգային WiFi Hotspot, ինչպես նաեւ տեսախցիկ՝ գողին բացահայտելու համար։

Այս նորարարական դրամապանակը կանխում է ոչ միայն գողության փորձերն ու անձնական տվյալների շորթումը, այլեւ չի թողնում մոռանալ դրամապանակը, հեռախոսը լիցաքավորելը, ինչպեսեւ խուսափել ռոումինգի անցանկալի բարձր գներից:

«Խելացի դրամապանակների պահանջարկը միջազգային շուկայում վերջին տարիներին աճում է, սակայն դրանք բոլորն ունեն սահմանափակ ֆունկցիաներ: Դրանք միայն կարողանում են լիցքավորել կամ ազդանշան ուղարկել դրամապանակի տիրոջը, որն աշխատում է սահմանափակ հեռավորության վրա / 20 մետրից ոչ ավելի / ։ Volterman-ը միակ դրամապանակն է, որն ունի գլոբալ GPS համակարգի միջոցով հետեւելու հնարավորություն եւ քարտեզի վրա կարող է ցույց տալ դրամապանակի գտնվելու վայրը անկախ նրանից, թե այն աշխարհի որ ծայրում է։ Volterman-ն առանց վերապահումների շուկայի առաջատարն է, քանի որ լուծում է անձի մի շարք առօրյա կարեւոր պահանջմունքներ» – ասում է Volterman-ի համահիմնադիր Ազատ Թովմասյանը։

Հատկապես տպավորիչ են անվտանգության գործառույթները։ Երբ դրամապանակը «կորստի ռեժիմում» է,

Դրամապանակն ինքնին շատ ոճային է եւ արտաքինից չի տարբերվում գերհնարավորություններից զուրկ իր «նախնիներից»։ Սակայն հեռախոսի լիցքավորիչն ու Wifi ինտերնետային ֆունկցիաները իրապես օգնում են խիստ զբաղված գործարարներին, զբոսաշրջիկներին եւ ուսանողների։ Դրամապանակն համատեղելի է iOS եւ Android օպերացիոն համակարգերի հետ։

Որքան էլ զարմանալի թվա, գերհնարավորությունների հետ մեկտեղ դրամապանակի շուկայական գները շատ մրցունակ են։ Volterman-ը հասանելի է երեք տարբերակով՝ Cardholder, Bifold եւ Travel, որոնք ունեն նույն գործառույթները, պարզապես տարբերվում են միայն Power bank-ի հզորությամբ (2,000; 2,600 եւ 5,000 միլիամպեր,):

Բոլոր պատվերները առաքվելու են մինչեւ 2017թ-ի ավարտը՝ դեկտեմբեր ամսին։

Շուրջ երկու տարի փորձարկումներից հետո, նախագծի հեղինակ Ազատ Թովմասյանը դիմեց Գլոբալ Էյ Էմ ՀԿ-ին՝ այն միջազգայնորեն զարգացնելու համար: Վերջինս էլ միավորեց Volterman նախագծի հաջող քրաուդֆանդինգի համար թիմի անդամներին՝ Նարեկ Վարդանյանին /քրաուդֆանդինգի փորձագետ/, Գեւորգ Պողոսյանին /Գլոբալ Էյ Էմ ՀԿ նախագահ/, Ստեփան Ազարյանին /Բեքբոն դիզայն ստուդիոի հիմնադիր/ եւ Ստեփան Ավանեսյանին /բրենդինգի եւ շուկայաբանություն փորձագետ/:

Տասը օրվա ընթացքում նախագիծն արդեն հավաքել է պահանջվող գումարի 780%-ը եւ հանդիսանում է քրաուդֆանդինգային ամենապահանջված եւ հաջողված նախագծերից մեկը:

Դուք կարող եք գտնել մեր նախագիծը՝ սեղմելով հետեւյալ հղումը՝

https://igg.me/at/volterman/x/16699088

Կոնտակտային տվյալներ

Ավելի մանրամասն տեղեկությունների կամ հիմնադիրների հետ հարցազրույց անցկացնելու համար կարող եք կապ հաստատել Աննա Վարդապետյանի հետ:

Email: anna.vardapetyan@globalr.com
LinkedIn: https://www.linkedin.com/in/anna-vardapetyan-6714a511/