Ապրիլյան պատերազմը դաս չեղավ, դրա համար ծնվեց հուլիսյան ապստամբությունը. Արփի ՎԱՆՅԱՆ

Ապրիլյան պատերազմի օրերին  ժողովրդի արդար ցասումը , պահանջը, որ պետք է  վերանայել մեր երկրում  տիրող իրավիճակը, փոխել մոտեցումները, ՛՛կուլակաթափ՛՛ անել որոշ մարդկանց, հրաժարականներ  ունենալ,  դատել   որոշ պաշտոնյաների, օլիգարխների՝ այդպես էլ մնաց օդում կախված: Ոչինչ   չփոխվեց: Սկսվեց ինչ որ ծիծաղալի հակակոռուպցիոն պայքար, որն արդեն ի սկզբանե  դատապարտված էր անհաջողության և որին ոչ ոք լուրջ չի վերաբերվում և… վերջ:  Պաշտոնյաները մնացին իրենց աթոռներին, օլիգարխներն՝ իրենց միլիարդներին,  չինովնիկներն՝ իրենց աշխատատեղերում:

Այս իրավիճակում բնական է, որ պիտի ծնվեր այն, ինչ ծնվեց: Իհարկե, չեմ արդարացնում բռնության ոչ մի փորձ, ընդամենը ներկայացնում եմ փաստերը: Իսկ փաստերը հետևյալն են. Մարդիկ, ովքեր այլևս չեն դիմանում դիմում են ամենածայրահեղ քայլին՝ զինված ապստամբության: Արդյունքում ունենում ենք այն, ինչ հիմա ունենք՝  աշխարհը քննարկում է Հայաստանում տեղի ունեցող խայտառակ իրավիճակը, ունենք զոհ, ունենք պատանդներ, ունենք փողոցներ դուրս եկած ժողովուրդ, ունենք  ձայն չհանող իշխանություններ,  իր հոտին մոռացած հոգևորականներ, խարխլված տնտեսություն, հոգնած, հիասթափված հիվանդացած հասարակություն:

Լավ… մինչև երբ, մինչև ուր….

Աղբյուրը` REPLIK.am