Իրադրությունն առաջնագծում

Ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանականհակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությանփոփոխություններ չեն արձանագրվել: Որոշ հատվածներումեղել են կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված բանավորպայմանավորվածության խախտումներ: Մասնավորապեսառաջնագծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) ևհարավարևելյան (Հադրութ) ուղղություններով հակառակորդը82 մմ-ոց (1 արկ), 60 մմ-ոց (11 արկ) ականանետերից ևհաստոցավոր ավտոմատ նռնականետերից (25 արկ)արկակոծել է հայկական դիրքերը: Գիշերվա ընթացքումարձանագրվել է նաև դիվերսիոն հետախուզականներթափանցման փորձ: Ժամը 04:55-ի սահմաններումհակառակորդի հատուկ նշանակության ջոկատայինների կողմից հարավային ուղղությամբձեռնարկված գործողությունը ժամանակին հավաստանշվել է հայ դիրքապահների կողմից ևհետ շպրտվել:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են պահպանել կրակի դադարեցման շուրջ կողմերի միջև ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունը և վստահորեն իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրը:

www.nkrmil.am