Սիրելի’ զինվորներ, զինվոր դաստիարակած մայրեր, Հայոց Բանակի քաջարի սպաներ, սահմանապահ իմ ժողովուրդ
Շնորհավորում եմ ձեզ ու մեզ բոլորիս Հայոց Բանակի 24-ամյակի առթիվ: Հպարտանում և ուրախանում եմ մեր հզորացող բանակի մարտական ոգով: Անկախության ձգտումից ծնված այս տարիների պատմության ամեն մի օրը գրում է ձեզանից յուրաքանչյուրը: Թող այդ պատմության հաջորդ էջերը լինեն խաղաղության ու հաղթանակների մասին պատմող էջեր, իսկ հաղթանակած մեր բանակում ծառայելը յուրաքանչյուր հայորդու համար մնա պատիվ ու պատասխանատվություն:
Անունդ` զինվոր, ազգանունդ` Հայկական Բանակ:
Բազուկդ միշտ ամո’ւր, մեջքդ միշտ ուղի’ղ:
Շնորհավոր տոնդ, մեր անկախ երկրի անվախ զինվո’ր:
Զինվոր համակարգող խորհուրդ