Սա պատերազմ է. ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր հրավիրված ասուլիսին հայտարարել է, որ այլևս չպետք է օգտագործել «հրադադարի խախտում» տերմինը, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադար այլևս չկա։ «Կարծում եմ՝ ոչ ոքի համար այլևս գաղտնիք չէ, և չի մնացել որևէ մի մասնագետ, մի փորձագետ, մի վերլուծաբան, որ այս իրավիճակը պատերազմով չի գնահատում: Սա պատերազմ է: Ես կխնդրեի տերմինաբանության մեջ օգտագործել «պատերազմ» բառը, և չօգտագործել «հրադադարի խախտում» բառը, որովհետև հրադադար մենք, ըստ էության, այլևս չունենք»,-նշել է նա:

Նյութի աղբյուրը` YN.am