Լավ կլիներ, որ Րաֆֆին որպես քաղաքական գործիչ այլ բաներով զբաղվեր. Սեյրան Օհանյան

Օրերս «Ժառանգության» ղեկավարը հայտարարեց, որ սահմանադրական հանրաքվեից հետո Հայաստանի հաջորդ նախագահը լինելու է Սեյրան Օհանյանը, ուստի կանխելու համար այս զարգացումը Հովհաննիսյանը պահանջեց նրա հրաժարականը: ԵԼՔ-ը ՀՀ պաշտպանության նախարարից հետաքրքրվեց՝ իշխանության մեջ կա՞ն քննարկումներ, որ հաջորդ նախագահը ինքն է լինելու: «Ի՞նչն է ձեզ հետաքրքրում, ի՞նչն է ձեզ մտահոգում: Ես այսօր իմ դերը իրականացնում եմ որպես պաշտպանության նախարար, չեմ դադարելու ծառայել իմ հայրենիքին, թողեք ես ինքս տնօրինեմ իմ ճակատագիրը»,- պատասխանեց Սեյրան Օհանյանը: Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջին, ապա նախարարն ասաց, թե «լավ կլիներ, որ Րաֆֆին որպես քաղաքական գործիչ այլ բաներով զբաղվեր…»: Նա նշեց, որ յուրաքանչյուր ոք կարող է հրաժարական պահանջել, իսկ ինքը չի կարող հրաժարվել հայրենիքին ծառայելուց:

Նյութի աղբյուր Elq.am