Ամերիկաներում, բրիտանիաներում, ռուսաստաններում բեզարեցին «ռասկրուտկա» անելով էդ հաղորդումը, մաշեցին ու սպառեցին…
Ու էդ սպառված-քամված հաղորդումն հիմա գնել է Հանրային հեռուստաընկերությունը եւ դրանով նոր եթերաշրջան է բացում:
Հետաքրքիր է, էդ քյարթու շոուն ձեռք բերելու իրավունքը հարկատուներիս վրա որքան է նստել: Ջաղինյանը քանի զրոյով է այն գնել:
Ինչքան երկրի վիճակը վատանում է, այնքան սրանք ավելացնում են «ժամանցային,, էշությունների քանակը:
Գուշակե’ք էս երկրի ապագան, ոչ թե մեղեդին:
Պելշին տգեղ նմանակող ճագարի ծնոտ ունեցող ծաղրածուի ու նրա հյուրերի կարոտը չենք…
«Հոգեւոր բագաժ» էլ չունեք, ա’յ, տնաշններ…Գալիս կանգնում եք եթերում ու ծվծվալով մեղեդի եք գուշակում, որ ինչ անեք…
Զզվել ու հոգնել ենք ձեր քրքրված դեմքերից ու հայ ժամանակակից «մեղեդիներից», որոնք իրարից չեն տարբերվում:
100 տարի Նարեկացի, Քուչակ, Թումանյան, Չարենց, Կոմիտաս, Խաչատրյան ու Տերտերյան բարբառող ազգը միթե հոգեւոր առումով սնանկ է ճանաչվել, որ էս անտեր երկրում ոչ մի ինքնուրույն միտք չի ծնվում…
Բացի` «Գուշակիր մեղեդին» ու նմանատիպ «բառախլոներից»…
Կիմա Եղիազարյան
Աղբյուրը՝ Asekose.am