Շնորհավո´ր տարեդարձդ, պարո´ն ոստիկանապետ:
Ձեր տեսակի համար անձնական և աշխատանքային ոլորտները միահյուսված են, երազանքները` նույնպես, ուրեմն և բարեմաղթանքներն էլ պիտի ուղղված լինեն երկուսին:
Թող Ձեր պատկերացրած «օրենքի երկիրը» իրականություն դառնա մոտ ապագայում` ի շնորհիվ նաև Ձեր ջանքերի: Բայց այն թող սիրո օրենք լինի, համերաշխության ու արդարության:
Թող ընտանեկան ջերմությունն ու երջանկությունը մշտապես ուղեկցեն Ձեզ Ձեր կյանքի բոլոր օրերում:
Մաղթում ենք Ձեզ քաջ առողջություն, ուժ, կորով, համբերատարություն, իմաստնություն և անաչառություն:
Ձեր անցած ուղին խոստումնալից ապագայի գրավականն է: