Հայ-ադրբեջանական սահմանից ստացվող լուրերը նման են պատերազմի մառախուղի

Հայաստանն ու Ադրբեջանը լայնածավալ զորավարժություններ են սկսել, քանի որ երկու երկրների սահմանին լարվածությունը վերջին օրերին աճել է, գրում է Eurasianet.org-ը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 6-ին հայտարարել էր, որ 65.000 զորք է մոբիլիզացնում՝ստուգելու նրանց մարտունակությունը: Զորավարժություններին կմասնակցեն նաև 700 զրահապատ մեքենաներ, 500 հրթիռիային ու ականանետային համակարգեր, 40 ինքնաթիռներ ու 50 ուղղաթիռներ, ինչպես նաև 20 ռազմանավ: Կայքը նշում է, որ զորավարժությունները նախօրորք հայտարարված չեն եղել, իսկ Ադրբեջանի ՊՆ էլ ոչ մի բացատրություն չի տվել, թե ինչու է որոշել անսպասելի կերպով լայնամասշտաբ զորավարժություններ սկսել: «Զորավարժությունները սկսվել են, քանի որ Հայաստանը աննախադեպ զորավարժություններ է սկսել: Շանթ 2015 կոչվող զորավարժություններն ավելի շատ քաղաքական են, քան ռազմական, որոնց նպատակն է ստուգել, թե ինչպես են իրենց պահելու կառավարության տարբեր ճյուղերը պատերազմի ժամանակ»,- գրում է Eurasianet.org-ը՝ շեշտելով, որ զորավարժություններին մասնակցում են նաև ՀԱՊԿ-ից: Միմյանց հետ մրցակցող զորավարժությունները սկսվեցին, քանի որ երկու կողմերն էլ հայտնում էին զինադադարի ռեժիմի խախտումների ու դրանց արդյունքում սահմանամերձ գյուղերի բնակչության շարքում զոհերի մասին: Հրատարակչությունը շեշտում է, որ զեկույցների մանրամասներն հակասական են ու նման պատերազմի մառախուղի, սակայն անվիճելի է, որ կա լարվածության մեծացում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/412116/