Ջորկաեֆը Փաշինյանին. Իմ հիմնադրամը պատրաստ է նոր ծրագրեր սկսել Հայաստանում

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Երևանում գտնվող ֆուտբոլի լեգենդ Յուրի Ջորկաեֆին:

ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը ներկայացրել է մանրամասներ.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխարհահռչակ հայազգի ֆուտբոլիստ, Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում 1998-ին աշխարհի և 2000-ին` Եվրոպայի չեմպիոնների կոչումները նվաճած Յուրի Ջորկաեֆին, ով հուլիսի 8-ին Երևանում մասնակցել է «Լեգենդների խաղ»-ին՝ Հարավային Ամերիկայի և Եվրոպայի աշխարհահռչակ վետերան ֆուտբոլիստների մրցավեճին: