Մեր վարկանիշը բարձր է, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Օրը կոնկրետ որոշված չէ, կարելի է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալու ապրիլի վերջին», – ասաց Մակունցը:
Հարցին, թե ապրիլի 24-ին Փաշինյանը վարչապետի կարգավիճակո՞վ է լինելու, Մակունցը պատասխանեց՝ չգիտի. «Այդ թեմայով որևէ որոշում և քննարկում չի եղել»: