Ըստ պաշտոնական Բաքվի՝ 800 հազար մարդ գրանցվել է Արցախ վերադարձի համար․ Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ազատություն ռադիոկայանը թարգմանաբար ներկայացրել է WSJ-ի նյութը Արցախ ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին։ Ըստ պաշտոնական Բաքվի՝ 800 հազար մարդ գրանցվել է վերադարձի համար, ինչը մեզ պետք է մտածելու տեղիք տա։ Տասնամյակներով դեմոգրաֆիան, Արցախը վերաբնակեցնելը, անգամ Հայաստանում բնակչությունն ավելացնելը պետականորեն անտեսելու հետևանքով մենք կկանգնենք լուրջ խնդրի առջև, եթե երբևէ նման քանակ լինի Արցախի հարևանությամբ։ Բայց նյութը ուշագրավ բաներ է բացահայտում․ «հաղթած» Ադրբեջանում դեռ վախենում են նաև վերադառնալ, որովհետև իրենք էլ լավ գիտեն, թե «ում շնորհիվ են հաղթել ու ինչպես» և հայերից տակավին վախ ունեն։

Վերջերս էլ ՄԱԿ-ի կազմակերպմամբ հայ-ադրբեջանական հեռակա թեժ բանավեճ ունեցանք, ու գոնե ինձ համար նկատելի է, որ Ադրբեջանում վախ ունեն, որ կկարողանան պահել այն, ինչ ունեն, և նախկին «ռազմատենչ» ադրբեջանցիները շատ խաղաղասեր են դարձել ու առաջարկում են առաջ նայել, համատեղ ապրել։ Ադրբեջանի տրամադրություններն ու քաղաքականությունը ճիշտ զգալու, գնահատելու անհրաժեշտությունն ունենք։ Մեր թափված ահռելի սուրբ արյունը մեզ պարտադրում է այլևս կիլդիմ մուլտիկների պատուհանից չնայել մեր թշնամուն։ Մենք դրա համար շատ թանկ վճարեցինք, զրոյացրեցինք մեր 30-ամյա զոհողությունները, մի ողջ թանկ սերունդ։

Ադրբեջանը շուրջ 1,5 միլիարդ է բյուջեից հատկացրել այդ տարածքների վերականգնման համար, ինչը շատ քիչ է գնահատվում 800 հազարին այնտեղ բերելու համար։ Մենք պետք է շատ մտածենք ու ձևեր գտնենք թե դա դժվարացնելու, խոչընդոտելու համար, թե նաև իրատեսական նպատակներ դնելու ու հասնելու համար»,-նշել է նա։

iravaban.net