Զգուշացեք, ոստիկանությունն է…
Ինչպես հայտնում է Գլենդելի Ոստիկանությունը` այսօր/շաբաթ/ երեկոյան և վաղը/կիրակի/ առավոտյան Գլենդել և Բրբանք քաղաքներում սթափության անցակետեր են տեղադրվելու` կասեցնելու համար գինովցած վիճակում ավտոմեքենա վարելը:
Ըստ Ոստիկանության` այս միջոցառման նպատակն է ճանապարհները զերծ պահել հարբած վարորդներից և կանխել դժբախտ պատահարներն ու մահացու դեպքերը:
Անցակետերի տեղադրման հասցեները հրապարակված չեն:
Հաջորդ նմանատիպ միջոցառումը նախատեսված է անցկացնել նույն քաղաքներում սեպտեմբերի 4ին:
Եղեք պատասխանատու ձեր և դիմացինի կյանքի համար:
Լյուդմիլա Գրիգորյան
Աղբյուրը` www.glendalenewspress.com