«Ես գումար չունեմ, որ Յանուկովիչի պես Մոսկվա փախչեմ ու այնտեղ ապրեմ». Լուկաշենկո (տեսանյութ)

Բելառուսի նախագահ Ալքեսանդր Լուկաշենկոն հայտնի լրագրող Դմիտրի Գորդոնին տված հարցազրույցում հայտարարել է, որ ինքը երբեք որևէ պարագայում չի փախչի Բելառուսից:

«Լուկաշենկոն երբեք որևէ տեղ չի փախչի, և երեխաներս նույնպես ոչ մի տեղ չեն փախչի, իսկ գիտեք՝ ինչու. փախուստի են դիմում նրանք, ում գրպանները լիքն են»,-ասել է երկրի նախագահը:

Այնուհետև, շարունակելով թեման, սկսել է վերլուծել, թե ուր կարող էր փախչել:

«Ո՞ւր կփախչեի: Ասենք՝ Չինաստան, բայց Աստված չանի, իհարկե. այնտեղ միանգամայն այլ կլիմա է, այլ երկիր: Իսկ Մոսկվայի մասին նույնիսկ չեմ էլ խոսում: Առանց գումար այնտեղ անելիք չկա: Իսկ ես գումար չունեմ, որ Յանուկովչի (Վիկտոր Յանուկովիչ` Ուկրաինայի նախկին նախագահ) պես փախչեմ ու այնտեղ ապրեմ»,-եզրափակել է Լուկաշենկոն: