Այսօր ամերիկացիները տոնում են Միացյալ Նահանգների հիմնադրման օրը։
244 տարի առաջ՝ 1776թ․ հուլիսի 4-ին Մայրցամաքային 2-րդ կոնգրեսում ընդունվեց Անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց 13 գաղութների անջատումն Անգլիայից և Ամերիկայի Միացյալ Նահանգների ստեղծումը։
Հաշվի առնելով նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը և կարևորելով մարդկանց առողջությունն ու ապահովությունն՝ այս տարի տոնը չի նշվի ավանդական ձևով։ Փոխարենը նախատեսվում են վիրտուալ տոնակատարություն։