Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը բալիկի է սպասում

Tert.am Life -ին հայտնի է դարձել, որ դերասանուհի Շուշաննա Թովմասյանի և ռեժիսոր Վահե Սայանի ընտանիքում համալրում է սպասում:

Շուշաննան Tert.am Life-ի հետ զրույցում հաստատեց այս լուրը: «Տեղեկությունը ճիշտ է: Մենք շուտով բալիկ ենք ունենալու: Անասելի երջանիկ ենք, սակայն այս փուլում այլ մանրամասներ պատմել չեմ ուզում»,- ասաց դերասանուհին:

Հիշեցնենք, որ զույգի ընտանիքը շուտով կդառնա 2 տարեկան, նրանք ամուսնացել են 2018 թվականի հոկտեմբերին: Վահեն եղել է առաջին ռեժիսորը, որի հետ Շուշաննան աշխատել է՝ որպես դերասանուհի: