Թրամփը 2020թ. «անհավանական» տարի է կանխատեսել ԱՄՆ տնտեսության համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ 2020 թվականը «անհավանական տարի» կլինի երկրի տնտեսության համար՝ հաշվի առնելով համավարակից հետո կտրուկ տնտեսական վերականգնումը: Այս մասին գրում է usnewslatest.com կայքը:

«Ես կարծում եմ, որ երրորդ եռամսյակում մեծ անցումային շրջան կունենանք: Կարծում եմ՝ կունենանք շատ լավ չորրորդ եռամսյակ և կարծում եմ, որ անհավանական տարի է լինելու»,-ասել է Թրամփը լրագրողների հետ զրույցում:

Իր հերթին ԱՄՆ նախագահի՝ տնտեսական հարցերով խորհրդական Լարրի Քուդլոուն հիշեցրել է, որ Կոնգրեսի բյուջետային գրասենյակի կանխատեսման համաձայն՝ երրորդ եռամսյակում տնտեսական աճը կկազմի 21,5%, ինչը կլինի երկրի պատմության մեջ խոշորագույն եռամսյակային աճը:

«Դրանք մեծ թվեր են, և դա հիանալի կլինի»,-նշել է նախագահը:

Tert.am