Իտալիան կորոնավիրուսից մահացության ցուցանիշով առաջին տեղն է զբաղեցրել։ Մարտի 8-ի դրությամբ՝ վարակվածերի թիվը հասել է 7300-ի։ Այստեղ վիրուսից մահանում է յուրաքանչյուր 20-րդը։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով վիճակագրությանը։ Իտալիայում 1 օրում գրանցվել է մահվան 133 դեպք։
Ընդհանուր առմամբ Իտալիայում մահացել է 366 մարդ՝ հիվանդների ընդհանուր թվի 4․96 տոկոսը։
Իրանում COVID-19-ից մահացության ցուցանիշը կազմում է 2․96 տոկոս, Չինաստանում՝ 3․83 տոկոս։
Կորոնավիրուսով պայմանավորված ստեղծված ծանր վիճակում հայտնված երկրներից ամենաքիչը մահանում են Հարավային Կորեայում՝ 0,68%։
Ներկայում Եվրոպայում կա ավելի քան 9000 վարակակիր, որից 2/3-ը բաժին է ընկնում Իտալիային, վարակման ավելի քան 700-ական դեպքեր են գրանցվել Ֆրանսիայում և Գերմանիայում։ Առաջին անգամ կորոնավիրուս է հայտնաբերվել նաև Մոլդովայում։
Աղբյուրը՝ shantnews.am