Իմ նախագահության օրոք չեն լինելու ծնող №1 և ծնող №2. Պուտին

«Քանի դեռ ես նախագահ եմ, մենք չենք ունենա ծնող N1, այլ կունենան հայր և մայր»,- այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ինչպես հայտնում է RT-ն, Պուտինը հանդիպել է սահմանադրական բարեփոխումների առաջարկների նախապատրաստման աշխատանքային խմբի անդամների հետ: Հանդիպման ժամանակ ՌԴ նախագահը մեկնաբանել է Արևմուտքում նկատվող միտումը՝ ծնողներին անվանել ոչ թե մայր կամ հայր, այլ ծնող №1 և ծնող №2: