«Պորտալարը ես եմ կտրել». Ծնվել է Միքայել Շարաֆյանի առաջնեկը

Ամերիկաբնակ դիզայներ Միքայել Շարաֆյանը եւ Նարե Գրիգորյանը ծնողներ են դարձել: Փոքրիկը լույս աշխարհ է եկել երեկ՝ նոյեմբերի 7-ին: Զույգի առաջնեկն աղջիկ է, ով Ստեֆանի անունն է ստացել:

Միքայելը BRAVO.am-ին ասել է, որ դուստրը լույս աշխարհ է եկել 3.340 կգ քաշով եւ 52.7 սմ հասակով:

«Ծննդաբերությանը ներկա եմ եղել, ավելին՝ պորտալարը ես եմ կտրել»,-նշել է երջանիկ հայրիկը:

Դերասան Լեւոն Շարաֆյանի որդին նաեւ ասել է, որ աղջիկն ու կինն իրենց հիանալի են զգում.«Նարեից հետո ես հնարավորություն ունեցա գրկել փոքրիկիս: Հուզմունքիս սահման չկա»:

Bravo.am