«Ես չեմ ուզում դրան հավատալ». Դավիթ Տոնոյանը՝ Սեյրան Օհանյանին առաջադրված մեղադրանքի մասին

Վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարեց, որ  կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում ստացած գումարները կուղղվեն Պաշտպանության ոլորտին, ինչին դեմ չէ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ այդ գումարներն ուրախությամբ կընդունեն:

Անդրադառնալով Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին «Մարտի 1»-ի գործի շրջանակում առաջադրված մեղադրանքին, Դավիթ Տոնոյանն ասաց՝ քանի որ նախաքննություն է իրականացվում, իրավունք չունի Սեյրան Օհանյանի մեղադրանքի վերաբերյալ իր էմոցիոնալ, անձնական կարծիքը հայտնել:

«Եթե պաշտոնյա չլինեի, ապա իմ կարծիքը կհայտնեի»,- նշեց նախարարը։

Հարցին՝ Սեյրան Օհանյանը կարո՞ղ էր այնպիսի բան անել, որը չէր բխի պետության շահերից, Տոնոյանը պատասխանեց. «Ես չեմ ուզում դրան հավատալ»:

Հաջորդ հարցին՝ Սեյրան Օհանյանը պետականամետ գործի՞չ է, Տոնոյանը դրական պատասխան տվեց:

Մանրամասները՝ 168.am-ի առաջիկա տեսանյութում