Էլթոն Ջոնի ամերիկյան տուրնեն հետաձգվել է երգչի հիվանդության պատճառով: Այդ մասին ասված է համերգասրահի թվիթերյան հաղորդագրության մեջ, հաղորդում է Корреспондент-ը:
Հայտնի բրիտանացի երգիչը Ինդիանապոլիսի Bankers Life Fieldhouse համերգային դահլիճում պետք է ելույթ ունենար շաբաթ՝ հոկտեմբերի 26-ին: Կազմակերպիչները հայտարարել են, որ Ջոնի հիվանդության պատճառով համերգը հետաձգվել է մինչև հաջորդ տարվա մարտի 26-ը:
«Մենք ներողություն ենք խնդրում այս փոփոխության հետևանքով առաջացած անհարմարությունների համար և ցանկանում ենք, որ Էլթոնն արագ առողջանա», – ասված է հայտարարության մեջ: