Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Երբ պարզվեց, որ Երևանի նախկին քաղաքային իշխանությունը չէր հրապարակում տրված պարգևատրումների կարգադրությունները, դատախազությունը նյութերը ուղարկեց ԱԱԾ: Հիմա, երբ պարզվել է, որ վարչապետը գաղտնի հանձնարարականով կրկնապատկել է նախարարների աշխատավարձերը, որոնք սահմանված են օրենքով, ի՞նչ հետևանք է ունենալու այս գործողությունը»: