Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է հետագայում կարիերան ավարտելուց հետո ֆուտբոլում թողած իր ավանդի մասին:
«Ցանկանում եմ ֆուտբոլն ավարտել «Ոսկե գնդակների» ռեկորդակիրը դառնալով։ Սիրտս կջերմացներ այդ նվաճումը։ Կարծում եմ, որ արժանի եմ դրան։
Մեսսին ֆանտաստիկ մարդ է ու հիասքանչ ֆուտբոլիստ:
Բայց կարծում եմ, որ ես պետք է ստանամ վեց, յոթ, ութ «Ոսկե գնդակներ»: Ես նրանից բարձր եմ այդ ցուցանիշով», – ասել է Ռոնալդուն Փիրս Մորգանին տված հարցազրույցում։
Կրիշտիանուն ու Լեոն կիսում են ռեկորդը՝ 5 «Ոսկե գնդակներով»: