Առնոլդ Շվարցենեգերը նկարահանվելու է Amazon-ի սերիալում

Առնոլդ Շվարցենեգերը նկարահանվելու է Amazon-ի սերիալում: Սերիալը լինելու է վեստերն ժանրում, ինչը շատ է համապատասխանում Շվարցենեգերին: Նոր սերիալը կոչվում է Outrider, որի գլխավոր դերում լինելու է «Տերմինատոր» ֆիլմաշարի աստղ Առնոլդ Շվարցենեգերը:

Սերիալում դեպքերը տեղի են ունենալու 19-րդ դարում Օլկահոմայում: Ըստ սյուժեի՝ շերիֆի օգնականը պետք է հայտնի բանդիտի բռնի: Այդ գործում շերիֆին պետք է օգնի դաժան մարշալը (Շվարցենեգեր), որը փոքր ժամանակ Եվրոպայից տեղափոխվել է ԱՄՆ:

Աղբյուրը՝ life.panorama.am