Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանյա Թրամփը պետական այցի շրջանակում Լոնդոն ժամանելուց հետո այցելել են Բուքինգհեմյան պալատ, որտեղ հանդիպել են թագուհի Էլիզաբեթ 2-րդին, թագաժառանգ արքայազն Չարլզին, նրա տիկնոջը՝ Քորնուելի դքսուհի Կամիլա Փարքեր Բոուլսին, և թագավորական ընտանիքի մյուս բարձրաստիճան անդամներին:
Ինչպես նշում է Daily Mail-ը, թագավորական զույգին առաջինը դիմավորել է արքայազն Չարլզը՝ թագավորական հրետանու արձակած թնդանոթի կրակոցների հնչյունների ներքո:
Նա Թրամփներին ուղեկցել է 93-ամյա միապետի մոտ, ինչից հետո թագուհին և հյուրերը ժպտալով իրար ձեռք են սեղմել:
ԱՄՆ առաջին տիկինն Էլիզաբեթ 2-րդի հետ հանդիպման համար ընտրել է էլեգանտ ճերմակ զգեստ՝ կապույտ օձիքով և գոտիով, գլխարկ և բարձրակրունկներ: