Երեկ հայտնի դարձավ, որ աշխարհահռչակ երգիչ Ռիկի Մարտինը ամուսնացել է հայկական արմատներ ունեցող նկարիչ Ջոեն Յուզեֆի հետ։
«Մենք երդումներ ենք փոխանակել, ստորագրել բոլոր փաստաթղթերը, որոնք պետք է ստորագրեինք, ամուսնական պայմանագիրը և այլն»,-ասել է Ռիկի Մարտինը:
Երգիչը հայտնել է նաև, որ պատրաստվում է եռօրյա հանդիսություն կազմակերպել, սակայն հարսանիքի անցկացման վայրի մասին մանրամասներ չի հաղորդել:
Ջվան Հուսեյնը ծնվել է 1984թ. Սիրիայում։ Նրա ընտանիքը տեղափոխվել է Շվեդիա, որտեղ էլ վերջինս սովորել է նկարչություն, իսկ որպես նկարիչ կայացել է Լոնդոնում։
Ջվանի անունը քուրդերենից թարգմանաբար նշանակում է գեղեցիկ, հիասքանչ։
Ռիկի Մարտինն ու Ջվան Յուսեֆը միասին առաջին անգամ հանրությանը ներկայացան Սան Պաուլոյում amFAR-ի բարեգործական երեկոյին, որից հետո նաեւ Փարիզում կայացած Balmain Menswear գարուն-ամառ 2017-ի ցուցադրությանը։
Սկզբում Ռիկի Մարտինը սիրահարվել է Ջվանի աշխատանքներին՝ դառնալով դրանց կոլեկցիոներ, իսկ հետո անձամբ ծանոթացել Ջվանի հետ։
2016-ի նոյեմբերին հայտնի դարձավ զույգի նշանադրության մասին։
«Հիշում եմ, երբ տեսա Ջվանի նկարները, դրանք ինձ խելքահան արեցին, որովհետեւ ինձ իսկապես դուր է գալիս, թե նա ինչ է նկարում։ Նա շատ օրիգինալ է»,- պատմել է երգիչը։
«Իրեն ամուսնության առաջարկ անելիս շատ անհանգիստ էի։ Ես ծնկի իջա, մոտեցրի մատանին եւ «կամուսնանա՞ս ինձ հետ»-ի փոխարեն ասացի՝ «Ես քո համար ինչ-որ բան ունեմ», իհարկե լավագույն խոսքերը չեն, բայց հետո ասացի, որ ուզում եմ կյանքիս մյուս մասն իր հետ անցկացնել։Նա ճշտեց. «Ինչու՞մն է հարցը, կամուսնանա՞մ քեզ հետ»։ Ահա եւ վերջ, դա հիասքանչ էր։ 30 րոպե հետո իրենից հարցրի. «Սպասի’ր, դու ինձ այո՞ պատասխանեցիր»։ Նա ասաց՝ «այո»,- պատմել է երգիչը։
Նշենք, որ Ռիկի Մարտինը 2008թ. հայր դարձավ. սուրոգատ մայրը նրան զույգ տղաներ պարգեւեց։
Ռիկին նշում է, որ Ջվանն ուրախությամբ է համաձայնել իր որդիների ծնողը դառնալ։
Աղբյուրը՝ wnews.am