Ինչպես արդեն հայտնել ենք, կայացավ ռուսական «Ձայնը. երեխաներ» հեռուստանախագծի հատուկ թողարկումը, որն ամփոփեց «Մանկական Ձայնի» 6-րդ եթերաշրջանը։
Ալսուի դստեր՝ Միկելլայի հաղթանակից հետո բարձրացած աղմուկից և եզրափակչի արդյունքները չեղարկելուց հետո Ռուսաստանի Առաջին ալիքը հաղթող ճանաչեց բոլոր ֆինալիստներին։
Բոլորն ստացան 1 մլն ռուբլի հաղթական մրցանակը։
Ֆինալիստների շարքում էին նաև 2 հայ տղաները՝ Ռոբերտ Բագրատյանն ու «փոքրիկ ղարաբաղցի» Միշան։ Ռոբերտի այսօրվա ելույթն արդեն ներկայացրել ենք, իսկ Միշան կատարեց «Прохожие» երգը։