Միացյալ Նահանգներում (Ֆլորիդա) մահապատժի են դատապարտել 65-ամյա Բոբի Ջո Լոնգին, որը մեղավոր էր ճանաչվել 35 տարի առաջ առնվազն տասը կնոջ սպանության համար:
Ինչպես հաղորդում է New York Post-ը, սերիական մարդասպանին մահապատժի են ենթարկել մահացու ներարկման միջոցով:
Հայտնի է, որ Լոնգը կանանց սպանել է ութ ամսվա ընթացքում: Հանցագործին բռնելու հարցում օգնել է Լիզա Նոլանդը, որի վրա Լոնգը ևս հարձակման փորձ է արել: Տղամարդն աղջկան առևանգել էր, երբ նա 17 տարեկան է եղել: Նա Նոլանդին ստորացրել է, իսկ հետո բաց թողել:
Կինը ներկա է եղել Լոնգի մահապատժի իրականացմանը: