Անգլիայում գիտնականները կոկաին և այլ թմրանյութեր են հայտնաբերել գետերում բնակվող խեցգետինների օրգանիզմում

Անգլիայի արևելյան շրջանի քաղցրահամ ջրերում բնակվող ծովախեցգետինների օրգանիզմներում կոկաին է հայտնաբերվել: Գիտնականները թմրանյութի հետքեր են հայտնաբերել Սաֆոլկ կոմսության տարածքում գետի ջրի որակի ստուգումների ժամանակ:

Ինչպես փոխանցում է BBC-ն, Լոնդոնի Թագավորական քոլեջի և Սաֆոլկի համալսարանի բնապահպանների թիմը քաղցրահամ ֆաունայի փորձանմուշներ է վերցրել հինգ գետերից, որոնք տեղակայված են կոմսության տարբեր մասերում:

Կոկաինը հայտնաբերվել է բոլոր փորձանմուշներում առանց բացառության: Միևնույն ժամանակ նշվում է, որ կենդանիներից շատերի օրգանիզմներում նաև այլ արգելված թմրամիջոցներ են հայտնաբերվել, այդ թվում՝ կետամին:

Գիտնականներին ապշեցրել է բացահայտումը: Նրանք մտադիր են պարզել, թե արդյոք արգելված նյութերը ջրային կենդանիների օրգանիզմում հայտնվել է միայն տվյալ տարածաշրջանում, թե Բրիտանիայի այլ շրջաններում կամ երկրի սահմաններից դուրս: