ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Փոուեյ քաղաքում հրացանով զինված 19-ամյա երիտասարդը ներխուժել է սինագոգ ու կրակ բացել այն պահին, երբ հրեա հավատացյալները պատրաստվում էին նշել Փեսախի (հրեական Զատկի) վերջին օրը:
Ինչպես հաղորդում է Fox News-ը, հարձակման հետևանքով զոհվել է մեկ կին, գրանցվել է երեք վիրավոր:
Այնուհետև կրակողը՝ Ջոն Էռնեստը, մեքենայով փախուստի է դիմել դեպքի վայրից: Նա հընթացս 911 ծառայություն է զանգահարել ու տեղեկացրել կատարվածի մասին: Ճանապարհին նրան կանգնեցրել են ոստիկաններն ու բաժին տարել:
Ինչ վերաբերում է վիրավորներին, ապա նրանց մեջ է նաև ռաբբին: Բոլոր տուժածները հոսպիտալացվել են:
Ոստիկանության փոխանցմամբ՝ Էռնեստը նախկինում օրենքի որևէ խախտում թույլ չի տվել, ինչպես նաև աչքի չի ընկել հակասեմական դիրքորոշմամբ:
Նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում գրել է, որ կատարվածը «ատելության հիմք ունեցող հանցանքն է»: