Ռուսաստանում գնացքավարը կանգնեցրել է գնացքը և փրկել ռելսերին կապած շանը. նրան կպարգևատրեն

Ռուսաստանում գնացքավարը կանգնեցրել է գնացքը և փրկել ռելսերին կապած շանը, ինչի համար «Հոկտեմբերյան երկաթուղու» ղեկավարությունը որոշել է պարգևատրել նրան, գրում է ria.ru-ն:

Միջադեպը տեղի է ունեցել անցած հինգշաբթի, Լենինգրադի մարզի Գատչինսկի շրջանում: «Անտրոպշինո» կայարանից ոչ հեռու ռելսերին շուն է կապված եղել: Գնացքավարը ժամանակին նկատել է կենդանուն, որը չի արձագանքել ազդանշաններին, և արգելակել է՝ փրկելով շան կյանքը:

Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող Վերոնիկա Վերշինինայի խոսքով՝ կենդանին գտնվել է սթրեսային վիճակում: