Փետրվարին նախատեսվող «Ապահով համացանց» շաբաթվա շրջանակում ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը հայտարարում է կիբերանվտանգության թեմայով տեսանյութերի մրցույթ: Հայտարարությունն ուղղված է երեխաներին եւ երիտասարդներին. մասնակցության առավելագույն տարիքը 25-ն է:
Ներկայացված լավագույն 3-5 տեսանյութերը կարժանանան խորհրդանշական մրցանակների: Մրցույթին մասնակցել ցանկացողներն իրենց տեսանյութերի հղումները պետք է ուղարկեն մինչեւ հունվարի 28-ը, info@edu.am էլփոստին:
Ըստ հայտարարության, թեման պետք է կապ ունենա կիբերանվտանգության հետ՝ սոցիալական ցանցերում անձնական տվյալների պաշտպանությունից մինչեւ երեխաների դեմ կիբերհալածանքների (cyber bullying) դեմ պայքար։
Ներկայացվող այլ պահանջներն են՝
Տեսանյութի տևողություն՝ 1-5 րոպե
Լեզու՝ հայերեն
Տեսանյութը պետք է լինի հետաքրքիր եւ օգտակար
Լավագույն տեսանյութերը կցուցադրվեն դպրոցներում, ինչպես նաեւ կտեղադրվեն ԿԳՆ կայքում եւ Ֆեյսբուքյան էջում:
Մրցութային հանձնաժողովում ներկայացված են ԿԳՆ ներկայացուցիչներ և տեղեկատվության անվտանգության մասնագետներ:
Աղբյուրը` armtimes.com