Հեռուստալրագրող Պետրոս Ղազարյանը նշանակվել է Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Այս մասին լուրը հաստատեց Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Էմմա Հակոբյանը:
Նա նշեց, որ Պետրոս Ղազարյանը շարունակելու է վարել «Այսօր իրականում» հաղորդաշարը:
Նշենք, որ նա այս պաշտոնում նշանակվել է այն բանից հետո, երբ լուրերի նախկին տնօրեն Վահագն Թևոսյանն ընտրվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր:
Շուրջ մեկ ամիս է, ինչ Պետրոս Ղազարյանը Հանրայինում վարում է «Այսօր իրականում» հաղորդումը:
Աղբյուրը՝ 1in.am