Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Ինձ խոստացիր» երգի հոլովակը, որի խոսքերի հեղինակն ինքն է:
Տեսահոլովակին կից նա գրել է.
«Սիրելի հայրենակիցներ, շատ է քաղաքականությունը մեր կյանքում: Վաղվանից մեկնարկում է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Թող իմ հեղինակած այս երգը այսօր լինի իմ ապաքաղաքական նվերը ձեզ»։