Գլենդելի Հերբերտ Հուվերի ավագ դպրոցի աշակերտները բողոքի ակցիա են կազմակերպել, այն պատճառով, որ չեղարկվել են դպրոցի ամենամյա ֆուտբոլային մրցումները. այս մասին տեղեկանում ենք abc7.com կայքից:
Ըստ այդմ՝ ակցիայի մասնակիցների նպատակն է, պարզաբանում ստանալ, թե իրականում որն է խաղերի չեղարկման պատճառը:
Խոսելով պատճառների մասին՝ տնօրինությունն ավելի վաղ տեղելացրել էր ծնողներին, թե խաղերը չեղարկվել են անվտանգության նկատառումներով: Ղեկավարության խոսքով՝ նրանք չեն դիմել ռիսկի և չեն վտանգել բոլորի անվտանգությունն այդ խաղերը կազմակերպելու համար:
Մինչդեռ բացի այս խաղերից, սրանից ավելի վաղ չեղարկվել են ևս մի քանի ֆուտբոլային հանդիպումները. ամենամյա մրցաշարն այսպես ասած՝ կասեցվել է: Շատերը կարծում են, որ սա հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած մասշտաբային ծեծկռտուքի արդյունքն է, ինչին մասնակցել էին հարյուրավոր աշակերտներ. հիմնական մասնակիցները՝ հայերը, սևամորթներն ու լատինամերիկացի աշակերտներն էին:
Չնայած շատերը սրա հիմքում էթնիկ լարվածությունն են տեսնում հայ աշակերտների նկատմամբ, բայց ղեկավարությունից շարունակում են պնդել` խաղերը չեղարկվել են անվտանգության նկատառումներով:
Հայերը