Asekose.am-ի հետ զրույցում Ռիտա Սարգսյանը հիմարություն ու անհեթեթություն անվանեց համացանցում, ֆեյք կայքերի միջոցով տարածված այն լուրերը, թե իբր ինքը ռեպլիկ է արել տեսանյութի առիթով:
Այդ տեսանյութում ՀՀ վարչապետի կինն՝ Աննա Հակոբյանը լոբի է մաքրում Նիկոլ Փաշինյանի հայրական տանը՝ Իջևանում:
«Ես ինքս եմ մեր տանը ճաշ պատրաստում՝ այդ թվում լոբին մաքրում ու դրա համար չեմ ամաչում»,-ասել է Ռիտա Սարգսյանը՝ մտահոգություն հայտնելով որոշ կայքերի անպատասխանատու գործունեության առիթով:
Աղբյուր՝ Asekose.am