Առնո Բաբաջանյանն այսօր կդառնար 100 տարեկան

Հայ մեծանուն կոմպոզիտորն իրականում է ծնվել է ոչ թե հունվարի 22-ին, այլ 21-ին։

Երբ 1924 թվականի հունվարի 21-ին Լենինը կնքել է մահկանացուն, Բաբաջանյանի հայրը որոշել է, որ եթե 21-ին քեֆ անեն, կարող են ասել, տեսեք՝ Լենինի մահվան օրը քեֆ են անում, դրա համար փոխել է ամսի 22-ին։ Առնո Բաբաջանյանի ծննդյան առթիվ տարբեր տարիների այս փաստը երևան է բերել ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մարտին Վարդազարյանը։

Առնո Բաբաջանյանը ծնվել է Երևանում: Իր առաջին երաժշտական ստեղծագործությունը գրել է 9 տարեկան հասակում։ 1938 թվականին մեկնել է Մոսկվա և ընդունվել Գնեսինների անվան երաժշտական քոլեջի վերջին կուրս։ Այն ավարտելուց հետո ընդունվել է Պ. Ի. Չայկովսկու անվան ՄՊԿ ( Բ. Մ. Բեռլինի դաշնամուրի դասարան)։

Նրա տաղանդը Արամ Խաչատրյանը դեռ հինգ տարեկանում նկատելով՝ որոշել է, որ տղան պետք է երաժշտությամբ զբաղվի։ 1929-ին ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցը, որն ավարտելուց հետո սովորել է կոնսերվատորիայում։ Հետագայում ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում՝ միաժամանակ կատարելագործվելով Մոսկվայում գործող Հայաստանի կուլտուրայի տանը կից ստուդիայում։ 1950-1956 թվականներին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։ 1956-ից ապրել և աշխատել է Մոսկվայում։

shantnews.am