Լեյլա Գեւորգյանը Հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառանգ է։ Այս տարի լրանում է նրա 80-ամյակը, նաեւ Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցը։
Լեյլա Գեւորգյանը նախաձեռնել է օնլայն ստորագրահավաք, որի նպատակն է ամբողջ աշխարհին ներգրավել ցեղասպանությունների դեմ, դառնալ մեկ միասնություն եւ թույլ չտալ, որպեսզի կրկնվեն նման ոճրագործություններ։
20-րդ դարի առաջին ցեղասպանությունը հայերինն էր, Օսմանյան կայսրությունում պետական մասշտաբով կազմակերպված ջարդերին զոհ գնաց 1.5 միլիոն հայ։
Հայոց ցեղասպանության միջազգային մակարդակով չճանաչումը հիմք հանդիսացավ 20-րդ դարի այլ ցեղասպանությունների համար։ Հրեաների ցեղասպանությունը (Հոլոքոստ), Իրաքի քրդերի, Դարֆուրի, Ռուանդայի, Կամբոջիայի ցեղասպանությունները խլեցին միլիոնավոր մարդկանց կյանքեր։ Եւ սա միայն այն պատճառով, որ Հայոց ցեղասպանությունը չընդունվեց ըստ միջազգային հանրության կողմից։
Իր կյանքի 9-րդ տասնամյակի մուտքին Լեյլա Գեւորգյանը հայցում է ձեր օն-լայն աջակցությունը։ Եթե մի քանի ազատ վայրկյան ունեք, միացեք նրա նախաձեռնած ստորագրահավաքին։ Եկեք միավորվենք ընդդեմ ցեղասպանությունների անկախ մեր ազգությունից ու բնակության վայրից։
Ստորագրահավաքի համար պարզապես անհրաժեշտ է հետևել հղմանը և ԱՅՈ կոճակը սեղմել ։ Հիշում ենք ու պահանջում։