«Ա՜խ, եթե կարողանայի մի աշխատանքով թեկուզ մի անգամ գոհացնել բոլոր բոլորիդ…». Լիլիթ Հովհաննիսյանի արձագանքը

Լիլիթ Հովհաննիսյանն instagram-ի իր էջում գրառում է արել ՝ արձագանքելով իր նոր երգի («Balkan song») մասին հնչող գնահատականներին.

«Այսօր կարդացի իմ էջերում ձեր թողած բոլոր գրառումներն ու նամակները: Երկրպագուներս,ինչպես միշտ, չափազանց առատաձեռն են գովեստի ու սիրո խոսքեր ինձ շռայլելու հարցում:) Կային մարդիկ, որոնք հավանել էին վերջին աշխատանքս, ոմանք ուրիշ բան էին ակնկալում, ոմանք էլ ընդհանրապես ոչինչ չէին հավանել :((

Ա՜խ, եթե կարողանայի մի աշխատանքով թեկուզ մի անգամ գոհացնել բոլոր բոլորիդ…»: