ԱԺ-ն համաձայնություն տվեց Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու միջնորդությանը

ՀՀ ԱԺ-ն փակ, գաղտնի քվեարկությամբ որոշեց համաձայնություն տալ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին՝ ազատությունից զրկելու դատախազության միջնորդությանը:

ԱԺ 104 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 82-ը: Քվեարկության արդյունքներով` կողմ է քվեարկել 77 պատգամավոր, դեմ` 3-ը: Անվավեր է ճանաչվել երկու քվեաթերթիկ:

Մինչ այդ էլ ԱԺ-ն համաձայնություն էր տվել Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու եւ մեղադրանք առաջադրելու դատախազության միջնորդությանը:

Աղբյուրը՝ armtimes.com