Կարեն Կարապետյանը փորձում է Հայաստանից հանել իր կապիտալը

«Ժամանակ» օրաթերթը գրում է, որ նա քննարկում է նոր կուսակցությամբ ընտրություններին մասնակցելու հնարավորությունը։

 ԱԺ պատգամավոր ԿԱրեն ԿԱրապետյանը, որը հեղափոխության հաղթանակից հետո չի ներկայանում աշխատավայր` խորհրդարան, ավելի հաճախ է լինում Վրաստանի Թբիլիսի և Բաթում քաղաքներում։ Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը։

«Ասում են` նա փորձում է Հայաստանից հանել իր կապիտալը և խոշոր ներդրումներ անել Վրաստանում»,- նշված է հոդվածում։

Ըստ թերթի` նա ձեռքի հետ ու աչքից հեռու հանդիպում է Հայաստանից ժամանած հյուրերի հետ, և հանդիպումների ընթացքում քննարկում են ներքաղաքական հարցեր և նոր կուսակցությամբ ընտրություններին մասնակցելու հնարավորությունը։