Ելիզավետա Դանիելյանը ՍԴ անդամի պաշտոնում չընտրվեց

Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանը ներկայացրեց Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության փակ, գաղտնի քվեարկության արդյունքները:

Գագիկ Մելիքյանը հայտնեց, որ քվեարկությանը մասնակցել է 54 պատգամավոր, մեկ քվեաթերթիկ անվավեր է համարվել: ՍԴ դատավորի պաշտոնում Ելիզավետա Դանիելյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 36, դեմ՝ 17 պատգամավոր: Նա հայտարարեց, որ քվեարկության արդյունքում ՍԴ դատավոր չի ընտրվել:

Ազգային ժողովի «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները քվեարկությանը չեն մասնակցել: Նրանք միասին ունեն 40 ձայն, ընտրվելու համար Դանիելյանը պետք է ստանար պատգամավորների ընդհանուր թվի 3/5-ի ձայները, այսինքն՝ անհրաժեշտ էր առնվազն 63 ձայն: ՀՀԿ-ն ԱԺ-ում ունի 52 պատգամավոր:

Աղբյուրը՝ 1in.am