«Նկարահանումներից չուշանալու համար միշտ էլ թանկ ենք վճարում». ի՞նչ մեքենաներ է վարում Կարեն Ասլանյանը (լուսանկարներ)

«Աստղային մեքենաներ» շարքում այս անգամ մեքենասեր ընթերցողների համար որպես վարորդ բացահայտել ենք դերասան Կարեն Ասլանյանին:

-Կարեն, քանի՞ տարեկանից եք մեքենա վարում:

-Վարում եմ 16 տարեկանից:

Ո՞րն է եղել Ձեր առաջին մեքենան:

-BMW X5 2009 թվականին:

Համբերատա՞ր վարորդ եք:

-Այո, շատ համբերատար եմ)) կարծում եմ՝ դա շատ կարևոր է…

Ի՞նչ երաժշտություն է հնչում Ձեր մեքենայում:

Տարբեր ժանրերի երգեր են հնչում՝ հայալեզու, ռուսերեն, անգլերեն՝ կախված տրամադրությունից:

Իր, որը միշտ Ձեր մեքենայում է:

-I phone-ի լիցքավորիչ)))

Ովքե՞ր են Ձեր մշտական ուղևորները:

-Ավելի շատ ընկերներս:

Ամսվա կտրվածքով որքա՞ն գումար եք վճարում որպես տուգանք:

-Բավական շատ՝ չեմ ցանկանա նշել ))) նկարահանումներից չուշանալու համար միշտ էլ թանկ ենք վճարում:

Ամսվա կտրվածքով որքա՞ն գումար եք հատկացնում մեքենայի վառելիքի համար:

-Միջինը՝ 150 հազար դրամ, քանի որ մեքենա շատ եմ վարում, անգամ երբ ազատ լինեմ, հնարավոր է ժամերով պտտվեմ քաղաքով, երաժշտություն լսեմ. Դա ինձ հանգստացնում է առօրյա գործերից))

Մեքենաներս 3-ն են՝ Porsche Cayenne,  Mazda 6, Niva Urban: Հիմնականում վարում եմ Mazda մակնիշի մեքենան, քանի որ ավելի հարմարավետ է, իսկ քաղաքից դուրս ինձ օգնության է գալիս Niva-ն:

LosArmNews.com