Նոր սկանդալ. «Մի դեմք ունեցեք, բայց Ձերը, ոչ թե մի քանիսը և մեկը մյուսից քծնող». Սոնա Շահգելդյանը վիրավորվել է համերգի կազմակերպիչներից 

Մայիսի 28-ին տեղի ունեցավ առաջին Հանրապետության 100-ամյակը, որի առթիվ մեծ միջոցառում էր կազմակերպվել: Հրապարակում ներկա էին ՀՀ վարչապետը, նախագահը և այլ պաշտոնատար անձինք: Համերգի ընթացքում իրենց կատարումներով ներկայացան հայկական շոու բիզնեսի աստղաբույլը՝ Սիրուշոն, Սևակ Խանաղյանը, Ռազմիկ Ամյանը և այլք, սակայն պարզվեց, որ  համերգի ընթացքում մի քանի երգիչ-երգչուհիներ ելույթ չեն ունեցել, որոնցից մեկն էլ երգչուհի Սոնա Շահգելդյանն էր: Սա մեծ  դժգոհության է առաջացրել երգչուհու մոտ: Շատերի մոտ թյուր կարծիք է ստեղծվել, թե երգչուհին արհամարհել է հանդիսատեսին, սակայն իրականությունը այլ է: Ներկայացնում ենք երգչուհու ֆեյսբուքյան գրառումը, որից պարզ է դառնում ողջ եղելությունը.

«Ցանկանում եմ ներողություն հայցել իմ Հայրենակիցներից; որ չերգեցի այսօրվա միջոցառմանը։
Մեղքը բնավ իմը չէր, այլ թերի կազմակերպչական բնույթ էր կրում Մեցցո կազմակերպության կողմից։
Իմ սիրելի ժողովուրդ կարծում եմ Դուք գնահատում եք իմ մարդկային արժեքները և վստահ եք, որ ցանկացած պահի ես Ձեր կողքին եմ։
Եւս մեկ անգամ ցանկանում եմ կրկնել, որ ես ինքս չեմ առաջարկել երգել, ես ստացել եմ առաջարկ և համաձայնվել երգել Ձեր համար, իմ ազգի համար, բայց դա չի նշանակում, որ պետք է կուլ տամ իմ անձի հանդեպ վատ վերաբերմունքը, թե սիրելի կազմակերպիչներ կարծում էիք որոշներին դուր չէր գա իմ կատարումներից հետո անցնել հետին պլան ։
Մի մոռացեք ով է վայելում ժողովրդի կողմից իրական սերն ու հարգանքը և եթե ես այսօր բեմ չեմ բարձրացել, դա դեռ չի նշանակում, որ իմ ժողավրդի հետ չեմ։ Ամեն մարդ Աստծո առաջ է պատասխանատու։
Թե կարծում էիք կարևորը 1_ին մասն էր, իսկ ուր էին այդ որոշ “աստղիկները”, երբ ես և իմ մի քանի կոլեգաները ժողավրդի կողքին էինք։ Մի դեմք ունեցեք, բայց Ձերը, ոչ թե մի քանիսը և մեկը մյուսից քծնող։
Ես միշտ պատրաստ եմ կանգնել Իմ Հայրենիքի; Իմ Վարչապետի և Իմ ժողովրդի կողքին։
Բարին ընդ Ձեզ
»:

Որոշ ժամանակ անց ևս մեկ գրառում է կատարում.

«Վերջին անգամ ուզում եմ անդրադառնալ երեկվա համերգին, ու այսքանով փակել թեման… Հարգելի կազմակերպիչներ, փաստորեն դուք պատճառաբանում եք, թե իբր ես համերգից ուշացել եմ… Ուրեմն ասեմ որ նախ համերգը դեռ չէր ավարտվել, երկրորդ՝ ետնաբեմում երկար ժամանակ սպասելուց հետո այդպես էլ կազմակերպիչներից որևէ մեկը ինձ չմոտեցավ ու չդիմավորեց, կամ գոնե զգուշացներ որ ինձ ծրագրից հանել են, և երրորդ՝ ենթադրենք որ ես ուշացել էի, բայց չէ որ բացի ինձնից կաին էլի արտիստներ, որոնք ավելի շուտ էին եկել, բայց նրանք նույպես հանվեցին ծրագրից… Բան չունեմ ասելու, իրավունքը ձերն է ում հրավիրեք, ում չէ, ուղղակի սիրուն չէ, արտիստին հրավիրել, մարդը ամբողջ օրը պատրաստվի, գա հասնի, ժամերով սպասի, որ պիտի բարձրանա բեմ, ու առանց որևէ պատասխանի համերգը ավարտեն ու թողնի հեռանա… Ասեք որ իրոք վիրավորական է… Իսկ ինչ վերաբերվում ինձ, ես երբեք հանդիստեսի կողմից սիրո պակաս չեմ զգացել ու էնպես չի, որ կներեք արտահյտությանս համար, յալվար էի, որ երգեի, ուղղակի խոսքը կոնկրետ երևույթի մասին է… ԱՅՍՔԱՆԸ !!!»

ԼosArmNews.com