Կաննում Հայոց ցեղասպանության մասին հոլովակը մեծ հետաքրքրություն է առաջացրել (տեսանյութ)

Կաննի 71-րդ փառատոնի շրջանակներում ցուցադրվել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլովակ: 30 վայրկյան տեւողությամբ տեսանյութի վերնագիրն է «Շնորհակալություն կրկին ծաղկելու հնարավորության համար. հայեր»: Հեղինակներն են Անդրանիկ Բերբերյանը եւ Անդրեյ Լիդագովսկին: Հոլովակը հանդիսատեսի դատին է հանձնվել մայիսի 8-19 կայացած փառատոնի Cannes Short Film Corner (Կաննի կարճամետրաժ ֆիլմերի անկյուն) արտամրցութային ծրագրի շրջանակներում:

Այն, ըստ ուկրաինական analitikaua.net կայքի, մեծ հետաքրքրություն է առաջացրել կինոգործիչների շրջանում: Բանակցությունների արդյունքում Պեկինի միջազգային կինոփառատոնի ընթացքում ցուցադրվելու իրավունք է ստացել: Նաեւ բարձր գնահատականների է արժանացել ֆրանսիական, իտալական եւ իրանական ԶԼՄ-ների կողմից:

«Շնորհակալություն կրկին ծաղկելու հնարավորության համար. հայեր» հոլովակն ավելի վաղ փառատոնների է մասնակցել է Հոլանդիայում, Շվեյցարիայում, Հնդկաստանում եւ Ուկրաինայում: Վերջին 2 երկրներում նաեւ մրցանակներ է ստացել:

Աղբյուրը՝ armtimes.com